Պատմություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ
<Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն> հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին:
Կազմակերպությունը` իր գործունեության ընթացքում, հավատարիմ կանոնադրությամբ սահմանված նպատակների ու խնդիրների իրականացմանը, ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն:

2005 թ. իրականացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրը,

2006թ. իրականացրել է Հայաստանի Հանրապետության Անկախության 15-ամյակին նվիրված <Ակախության Սերունդ> երիտասարդական ծրագիրը,

2008-2009թթ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին, ռազմավարությանը, առանձնահտկությունների նվիրված պետական գերատեսչությունների, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմակերպած մոտ մեկ տասնյակ հակակոռուպցիոն փնջային խորհրդակցություններին,

2009թ. կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպված կանանց դեմ բռնությունների, գենդերային հավասարության խնդիրներին նվիրված քննարկումներին և սեմինարներին,

2010թ.կազմակերպության ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հասարակական կազմակերպությունների և ՀՀ գլխավոր դատախազության միջև ստորագրված համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին և քննարկումներին: