Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ ղեկավար կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ 2018թ. դեկտեմբերին մեկնարկել է հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում և ջատագովություն) ծրագիր՝ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: «Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, 2018թ. դեկտեմբերի 27-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում համաձայնագիր է ստորագրել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում ենթադրամաշնորհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Կազմակերպությունը իրականացնելու է «Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր»-ի հանրային քաղաքականության մոնիթորինգային և բարելավման ծրագիր:
Այսպես.
Կարևորելով արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներն ու զարգացումները, Կազմակերպությունը ներկայացրել է ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավապահ մարմինների և դատարանների զանգվածային մոտեցման պատճառների և խնդիրների ուսումնասիրման և մշտադիտարկման ծրագիր:
Կազմակերպությունը հատկապես կարևորել է արդարադատության ոլորտում կալանավորման իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկումը նկատի ունենալով, որ ազատությունից զրկելու միջոցների չարաշահումը վկայում է քրեական արդարադատության համակարգային թերությունների մասին, որն իր հերթին կարող է հանգեցնել քրեական գործերով մեղադրյալների իրավունքների պաշտպանության անարդյունավետությանը, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված միջոցները և սանկցիաները կիրառելու, կատարելու և վերահսկելու ինստիտուցիոնալ տեսանկյունից էֆեկտիվության պակասի Այլ կերպ կալանքը որպես խափանման միջոցի կիրառման զանգվածային մոտեցումը բացի այն, որ առաջացնում է <Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների> խախտումների բազմաթիվ խնդիրներ, նաև պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, որոնց վերահանելը հնարավոր է հարցին բացառապես համակարգային լուծում տալու պարագայում միմիայն՝ զուգորդված օրենսդրական լուծումներով, մասնակցային հանրային քաղաքականությամբ, պաշտոնատար անձանց օրինավոր և բարեխիղճ վարքագիծն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմամբ:
Վերոնշյալ այս խնդիրների պարզաբանմանն է միտված Կազմակերպության կողմից ներկայացված մշտադիրտարկման ծրագիրը, որի արդյունքում պատկան մարմիններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին ներկայացվելու է արձանագրված թերությունների ու բացթողումների վերացման, կոռուպցիայի նվազեցմանն ու բացառմանը, օրենսդրության բարելավմանը, պետական ծառայողների օրինավոր և բարեխիղճ վարքագիծ դրսևորելու ապահովմանը, մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Կազմակերպությունը Ծրագրի իրականացման փուլերի և արդյունքների մասին պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով, որոնք կտեղադրվեն կազմակերպության պաշտոնական կայքէջում (https://www.socialarmenia.com/hy/), ինչպես նաև էլեկտրոնային ծանուցման միջոցով կներկայացվեն շահագրգիռ բոլոր կողմերին և զանգվածային լրատվամիջոցներին:
Ծանուցում՝
Ծրագրի բովանդակության համար պատասխանատու է Կազմակերպութոյւնը և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի պաշտոնական տեսակետը: