<Սոցիալական Տեխնոլոգիաների Կենտրոն> հասարակական կազմակերպությունը իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա գաղափարական / և ոչ նյութական/ պահանջմունքները բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
Կազմակերպությունն իր գործունեությունը իրականացնում է օրինականության, կամավորության, անդամների իրավահավասարության, հրապարակայնության, ինքնակառավարման, ղեկավարման կոլեգիալության սկզբունքներով:
Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: