«ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հանրային վերահսկողություն և մոնիթորինգ» ծրագիրը իրականացրել է «Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպությունը` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի բյուջեն կազմել է 505,000 ՀՀ դրամ: Ծրագրի տևողությունն է` 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: